Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Աֆորիզմներ ըստ իմաստի

Փորձի և գիտելիքի մասին

Փորձի և գիտելիքի մասին

Փորձը հայտնություն է, որի լույսի ներքո մենք հրաժարվում ենք պատանեկան մոլորություններից` ի սեր հասունության մոլորությունների։

Բիրս

 

................................................................................................................................................................................

 

Ոչ մի փորձ վտանգավոր չէ, եթե խիզախես այն անել։

Գյոթե

 

................................................................................................................................................................................

 

Փորձը պետք է երկու բան սովորեցնի. այն, որ շատ բան պետք է ուղղել, և այն, որ պետք չէ ուղղել ավելի շատ բան։

Դելակրուա

 

................................................................................................................................................................................

 

Անձամբ ապրածն ու անձամբ տեսածը մարդու համար միշտ մնում են իբրև ամենաուսանելի ու ամենալավ դպրոցը։

Թելման

 

................................................................................................................................................................................

 

 Եթե մեր փորձը քիչ է, ապա ոչ նրա համար, որ մենք քիչ ենք փորձել, այլ նրա համար, որ փորձածը մեր մեջ չի մնացել։

Լանսոն

 

................................................................................................................................................................................

 

Մի փուշ փորձն արժե խրատների թավախիտ անտառ։

Լոուել

 

................................................................................................................................................................................

 

Մարդկանց իմաստությունը համեմատական է ոչ թե նրանց փորձին, այլ այն ձեռք բերելու նրանց ընդունակությանը։

Բեռնարդ Շոու

 

................................................................................................................................................................................

 

Փորձը դպրոց է, որտեղ մարդն իմանում է, թե ինչ հիմարն է եղել ինքը նախկինում։

Հենրի Շոու

 

................................................................................................................................................................................

 

Ինչ չեն հասկանում, նրան չեն տիրապետում։

Գյոթե

 

................................................................................................................................................................................

 

Իմանալ այն, ինչ գիտեն բոլորը, նշանակում է ոչինչ չիմանալ։ Գիտելիքը սկսում է նրանից, ինչ չգիտեն մարդիկ։

Գուրմոն

 

................................................................................................................................................................................

 

Խելացիորեն իրար խառնելով սպիտակն ու սևը` տպագրիչը լույս ու գիտելիք է տարածում։

Ֆրեդերիկ Դուգլաս

 

................................................................................................................................................................................

 

Իմաստունը նա չէ, ով շատ գիտի, այլ նա, ում գիտելիքներն օգտակար են։

Էսքիլես

 

................................................................................................................................................................................

 

Երբեմն մենք կարող ենք ավելին սովորել մարդու մոլորություններից, քան նրա արժանիքներից։

Լոնգֆելո

 

................................................................................................................................................................................

 

Մարդը ճանաչում է աշխարհն ամենևին ոչ նրանով, թե ինչ է վերցնում աշխարհից, այլ նրանով, թե ինչով է հարստացնում այն։

Կլոդել

 

................................................................................................................................................................................

 

Ամեն մեկը ինքը գիտի, թե կոշիկի որ մասն է ոտքը սեղմում։

Սերվանտես

 

................................................................................................................................................................................

 

Մարդու մասին պետք է դատել ոչ թե նրանով, թե ինչ չգիտի, այլ նրանով, թե ինչ գիտի։

Վովենարգ

 

................................................................................................................................................................................

 

Նա, ով ընդունակ չէ սովորելու, սկսում է սովորեցնել։

Ուայլդ

 

................................................................................................................................................................................

 

Եթե դուք գիտելիք ունեք, ապա թույլ տվեք, որ ուրիշները վառեն նրանից իրենց ջահերը։

Մարգարետ Ֆուլեր

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ